Երեկ Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ անդամները մարտի 1-ին Երեւանում կայանալիք հանրահավաքի իրազեկման ակցիա են կազմակերպել: Երթը սկսվել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակից, ընթացել է Աբովյան, Մաշտոց փողոցներով եւ ավարտվել է կրկին Կորյունի փողոցում: Երեկվա երթը անցել է առանց միջադեպերի:
Ի դեպ, երեկվա երթն ուղեկցել են ընդամենը մի քանի ոստիկան: