«Սաբահ» թերթի տեղեկացմամբ` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորած պատվիրակությունն այս շաբաթվա վերջին մեկնելու է ԱՄՆ` կանխելու համար մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը: Թուրքական պատվիրակությունը նախատեսել է մի շարք հանդիպումներ անցկացնել ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այդ ընթացքում թուրքական կողմը նախազգուշացնելու է, որ հիշյալ բանաձեւի ընդունումը չափազանց մեծ վնասներ է հասցնելու թուրք-ամերիկյան հարաբերություններին: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման N252 բանաձեւին աջակցող կոնգրեսականների թիվն այժմ հասնում է 135-ի: