Նավթամթերքի արտահանման ծավալը մեծացնելու նպատակով Իրանը մտադիր է դեպի Հայաստան նավթատար եւ հայ-իրանական սահմանին տերմինալ կառուցել: Ըստ Իրանի նավթի փոխնախարար Նուրէդդին Շահնազի-Զադեի` Երեւանն ու Թեհրանը համաձայնել են կառուցել 350-կիլոմետրանոց խողովակաշար, որով Հայաստանը տարեկան 70.000 բարել նավթամթերք կստանա: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ` նավթատարի կառուցման համար կպահանջվի 350 մլն դոլար: