«Մարտիմեկյան 10 զոհերի շուրջ բարձրացված հարցերն ու բողոքներն ավելի շատ քաղաքական, քան քրեաիրավական բնույթ են կրում»,- երեկ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` հավելելով, որ եթե այդ բողոքներից քաղաքականացված բոլոր հարցերը հանվեն, որեւէ տեղեկություն չի լինի, որը նախաքննության մարմնին կօգնի բացահայտել այդ գործերը: Ա. Հովսեփյանը նաեւ դժգոհել է, որ դեպքերի բացահայտման գործում հասարակությունը նախաքննություն …
կարդալ ավելինՑեղասպանության բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսում քննարկելու պատճառը ոչ թե Հայաստանն է, այլ Թուրքիան: Այդ մասին երեկ հայտարարել է Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Վտանգի մեծացումը, որ կարող է ԱՄՆ-ը ընդունի բանաձեւը, կապված է Թուրքիայի հետ: Դա կարելի է դիտարկել միայն թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում: Մենք չգիտենք` վաղը ինչ հարեւան ենք ունենալու: Գուցե Թուրքիան …
կարդալ ավելինԱնկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ իր արած հայտարարությունները սխալ են հասկացվել: «Cihan» գործակալության փոխանցմամբ` Ջեյմս Ջեֆրին Կեսարիայի նահանգապետ Մեւլյութ Բիլիջի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների` ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ բերվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի առնչությամբ վերջերս իր կողմից հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ իրենք կողմ են հայ-թուրքական …
կարդալ ավելին«Հայ-թուրքական եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացները փոխկապակցված չեն: Սա Հայաստանի դիրքորոշումն է, եւ այդ փոխըմբռնմամբ մենք սկսել ենք բանակցությունները թուրքական կողմի հետ»,- երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա` եթե թուրքական կողմը նույն փոխըմբռնումը չունենար, ապա Հայաստանը բանակցություններ ուղղակի չէր սկսի: «Բանակցություններն էլ վարվել են այդ նույն փոխըմբռնմամբ, ստորագրված …
կարդալ ավելինԵրեկ տեղի է ունեցել Հանրային խորհրդի հերթական նիստը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Շատ-շատերն են տեսնում այն պրոբլեմները, որ կա մեր հասարակությունում, սակայն պրոբլեմ տեսնելը մի խնդիր է, լուծում առաջարկելը` մեկ այլ խնդիր: Կարեւոր եմ համարում, որ Հանրային խորհուրդը ոչ միայն հարցեր է բարձրացնում, այլ նաեւ լուծումներ է առաջարկում»,- ասել է …
կարդալ ավելինԵվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլենի գնահատմամբ` Թուրքիայում «Բալյոզ» հեղաշրջման ծրագրի առնչությամբ իրականացված աղմկահարույց ձերբակալությունները մտահոգիչ են: Ըստ նրա` Եվրոպական միությունն ուշադրությամբ հետեւում է «Էրգենեկոնի» գործի դատավարությանը: Ֆյուլենը նշել է նաեւ, որ բանակ-իշխանություն հարաբերություններում պետք է հասնել Եվրամիության չափանիշներին: Ի տաբերություն ԵՄ-ի, ԱՄՆ-ը ամենեւին էլ մտահոգված չէ Թուրքիայում տեղի ունեցած ձերբակալությունների առնչությամբ: «Բնականաբար, մենք հասկանում …
կարդալ ավելինԵրեկ թուրքական մամուլում արձագանք է գտել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` նախօրեին ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ արած հայտարարությունը` այն որակելով որպես Թուրքիային ուղղված սպառնալիք: Հիշեցնենք, որ Էդ. Նալբանդյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է կասեցնել կամ դադարեցնել հայ-թուրքական արձանագրությունները, ինչն, ըստ «Հյուրիեթի», նշանակում է` «Հայաստանն այրում է կամուրջները»:
կարդալ ավելին– Վերջերս Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահը` չբացառելով Իրանի եւ Իսրայելի միջեւ հնարավոր պատերազմի վտանգը, կարծիք է հայտնել, թե Հայաստանից ոչխարների մեծ գլխաքանակի ներմուծումը Իրան պայմանավորված է հենց այդ պատերազմով: Ինչպե՞ս կբացատրեիք այս իրավիճակը: Իրանը, Հայաստանից ոչխարներ գնելով, պատրաստվո՞ւմ է արդյոք Իսրայելի դեմ պատերազմի: – Այս նյութը, կարծում եմ, բարեբեր թեմա կլիներ որեւէ սիմվոլիստ ռեժիսորի …
կարդալ ավելին«Գաղտնիք չէ, որ տրանսպորտային միջոցի ոչ ճիշտ կայանման դեպքում` Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հանում են մեքենայի պետհամարանիշը: Այդ երեւույթն այնքան տարածված է, որ ոչ միայն վարորդների, այլեւ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների մի զգալի մասի մոտ ձեւավորվել է այն սխալ ըմբռնումը, թե դա օրինական գործողություն է»,- երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի երեկվա նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դատարանում մեղադրանքներ չպաշտպանելու համար նկատողություն է արել զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանին, գլխավոր դատախազի տեղակալներին, մարզային բոլոր դատախազներին եւ վարչության պետերին: «Էդ ո՞նց է, որ գլխավոր դատախազը ժամանակ կգտնի եւ կգնա, մեղադրանքը կպաշտպանի դատարանում, իսկ զինվորական դատախազը կամ նրա տեղակալները` ոչ: Կտրվում եք դատարաններից, կտրվում …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը վերջապես որոշել է կուսակցություն հիմնել: Իրականում դա ոչ թե Բարսեղ Բեգլարյանի, այլ իշխանական վերնախավի ցանկությունն է: Առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ իշխանությունները ցանկանում են բազմաթիվ «կուսակցական հենարաններ» ունենալ, եւ նման ծրագրերից մեկը պետք է իրականացնի Բ. Բեգլարյանը: Վերջինս ներկայումս ունի «Բարեպաշտ սերունդ» անունով հիմնադրամ, որը տեղակայված է …
կարդալ ավելին«Առանց ԼՂՀ խնդրի լուծման` մեր խորհրդարանում լուրջ դժվարություններ կան ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ կապված»,- երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Մենք նման նշաններ ենք տեսնում հենց խորհրդարանում»,- ասել է նա` ավելացնելով, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է արդարացի լուծում գտնի ԼՂՀ հակամարտության կարգավորման համար: «Այդ խնդրի լուծման դեպքում էլ Հայաստանի եւ Թուրքիայի …
կարդալ ավելինՀԱԿ-ը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որտեղ փետրվարի 18-ին ՀԱԿ երիտասարդների երթի ժամանակ Ոստիկանության գործողությունները որակել է որպես սադրանք: Ըստ ՀԱԿ-ի` Ոստիկանությունը հերթական անգամ գերազանցել է իր լիազորությունները եւ երթի նկատմամբ դիմել ապօրինի գործողությունների: «Արտաքին քաղաքական ձախողումների ծանրացող բեռի տակ, ներսում սոցիալական ընդվզման բարձրացող ալիքից տագնապած, վարչախումբը կորցրել է ինքնատիրապետումը ու դիմում է հոգեվարք ենթադրող …
կարդալ ավելինԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցությանը: Այդ մասին Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում «Օբամայի վարչակազմի Հարավ-արեւելյան Եվրոպայի տեսլականը» թեմայով համաժողովին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` նշելով, որ Թուրքիայում իրականացվող բարեփոխումները լուրջ խթան կհանդիսանան Թուրքիա-ԵՄ բանակցությունների համար: «Հերբելիադայում հունաց ուղղափառ թեմական դպրոցի բացման, քրդական հարցի կարգավորման, ինչպես նաեւ կիպրական հիմնախնդրի ուղղությամբ …
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Հարկերի մասին» օրենքի լրամշակված տարբերակը: Հիշեցնենք, որ տխրահռչակ այդ օրինագծում կառավարությունն առաջարկել էր թվով 8 նոր հարկատեսակներ, որոնց անհեթեթության մասին խոսում էին նույնիսկ իշխանական կոալիցիայի անդամ պատգամավորները: Երեկ ընդունված օրինագծում կառավարությունն այդ 8 հարկատեսակներից թողել է ընդամենը երկուսը` հյուրանոցային եւ տրանսպորտային միջոցների կայանատեղիի հարկերը: Արդյունքում օրինագիծն առաջին ընթերցմամբ …
կարդալ ավելինՀայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ազատամարտիկ, 8 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի վիճակը շարունակում է վատ մնալ: Այդ մասին երեկ հայտնել է Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը: Վերջինս տեղեկացրել է, որ Միքայելյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում եւ նրան պարբերաբար տանում են բուժզննման, սակայն Սասուն Միքայելյանին լուրջ եւ հիմնավոր հետազոտություն է անհրաժեշտ: Հիշեցնենք, …
կարդալ ավելին«Հայաստանի զորքերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից գլխավոր գործոնն է, որ կարող է բարելավել լարված իրավիճակը տարածաշրջանում»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Ասադովը հանդիպել է նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին, ում հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ըստ իրանական մամուլի, Ահմադինեջադը …
կարդալ ավելինՀայ-թուրքական արձանագրություններին վերաբերող նախաձեռնություններն Ազգային ժողովում ավելանում են: Անցած ուրբաթ ՀՀ կառավարությունն էր հրատապ կարգով օրենսդրական նախաձեռնություն ներկայացրել, որով առաջարկում էր փոփոխություն կատարել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում: Կառավարության օրինագծի համաձայն՝ ՀՀ նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը կարող են ցանկացած պահի ետ կանչել ստորագրված միջազգային պայմանագիրը, միակողմանի դադարեցնել կամ կասեցնել դրա գործողությունը` տեղյակ պահելով մյուս կողմերին: …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ Ազգային ժողովը 71 «կողմ», 20 «դեմ», եւ 7 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության հեղինակած «Հարկերի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիշեցնենք, որ այդ նախագծով կառավարությունն առաջարկում էր ավելացնել միանգամից 8 տեսակի տեղական հարկեր. հյուրանոցային, վաճառքի, անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի), գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի, …
կարդալ ավելինՀայաստանի Հելսինկյան ասոցիացիան երեկ հայտարարություն է տարածել, որով դատապարտում է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ անօրինական մեթոդների կիրառումը: «Հայաստանում արմատացած ռազմաոստիկանական ռեժիմը շարունակում է ուժեղացնել այլակարծության եւ իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարի քաղաքականությունը: Հայաստանի իշխանությունները գործում են ամենակեղտոտ մեթոդներով` քաղաքացիների առեւանգում, հոգեբանական ճնշման գործադրում: Գործարար Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը հետապնդում է մեկ նպատակ` ճնշում գործադրել …
կարդալ ավելին