Երեկ տեղի է ունեցել Հանրային խորհրդի հերթական նիստը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Շատ-շատերն են տեսնում այն պրոբլեմները, որ կա մեր հասարակությունում, սակայն պրոբլեմ տեսնելը մի խնդիր է, լուծում առաջարկելը` մեկ այլ խնդիր: Կարեւոր եմ համարում, որ Հանրային խորհուրդը ոչ միայն հարցեր է բարձրացնում, այլ նաեւ լուծումներ է առաջարկում»,- ասել է Ս. Սարգսյանը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ ասել է, թե իրենց հիմնական աշխատանքն է՝ «օգտակար լինել հասարակությանը, իշխանություններին, որպեսզի ձեւավորվի ազգային արժեքների վրա հիմնված պետություն, երկրի տերը լինի ժողովուրդը, զարգանա քաղաքացիական հասարակությունը»: