ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցությանը: Այդ մասին Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում «Օբամայի վարչակազմի Հարավ-արեւելյան Եվրոպայի տեսլականը» թեմայով համաժողովին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` նշելով, որ Թուրքիայում իրականացվող բարեփոխումները լուրջ խթան կհանդիսանան Թուրքիա-ԵՄ բանակցությունների համար: «Հերբելիադայում հունաց ուղղափառ թեմական դպրոցի բացման, քրդական հարցի կարգավորման, ինչպես նաեւ կիպրական հիմնախնդրի ուղղությամբ առաջընթացի գրանցումը կարեւոր ժեստեր կլինեն Թուրքիայի` ԵՄ անդամակցության համար»,- ասել է Ֆիլիպ Գորդոնը: