Վիճակը ծանր է

23/02/2010

Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ազատամարտիկ, 8 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի վիճակը շարունակում է վատ մնալ: Այդ մասին երեկ հայտնել է Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը: Վերջինս տեղեկացրել է, որ Միքայելյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում եւ նրան պարբերաբար տանում են բուժզննման, սակայն Սասուն Միքայելյանին լուրջ եւ հիմնավոր հետազոտություն է անհրաժեշտ: Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Միքայելյանին տեղափոխել էին «Նորք-Մարաշ» բուժկենտրոն, որտեղ սրտի ստենտավորում էին արել` հնարավոր ինֆարկտը կանխելու համար: Միքայելյանը մի քանի ծանր վիրահատություն էլ տարել է անցած տարեվերջին: