Նկատողություն է արել

25/02/2010

ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի երեկվա նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դատարանում մեղադրանքներ չպաշտպանելու համար նկատողություն է արել զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանին, գլխավոր դատախազի տեղակալներին, մարզային բոլոր դատախազներին եւ վարչության պետերին: «Էդ ո՞նց է, որ գլխավոր դատախազը ժամանակ կգտնի եւ կգնա, մեղադրանքը կպաշտպանի դատարանում, իսկ զինվորական դատախազը կամ նրա տեղակալները` ոչ: Կտրվում եք դատարաններից, կտրվում եք այդ գործառույթն իրականացնելուց, ինչը, բնականաբար, բացասաբար պետք է ազդի ձեր աշխատանքի որակի վրա»,- ասել է նա` թույլ չտալով զինդատախազին բացատրություններ տալ հարցի վերաբերյալ` նշելով, որ բացատրության անհրաժեշտություն չկա: