«Առանց ԼՂՀ խնդրի լուծման` մեր խորհրդարանում լուրջ դժվարություններ կան ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ կապված»,- երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Մենք նման նշաններ ենք տեսնում հենց խորհրդարանում»,- ասել է նա` ավելացնելով, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է արդարացի լուծում գտնի ԼՂՀ հակամարտության կարգավորման համար: «Այդ խնդրի լուծման դեպքում էլ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում մի մեծ խնդիր հաղթահարված կլինի»,- ասել է նա՝ հերթական անգամ հիշեցնելով, որ Թուրքիայում ապրող 170.000 հայերից 100.000-ը Թուրքիայի քաղաքացիներ չեն: «Իրենք նեղությունների մեջ են, որի համար ետ չենք ուղարկում Հայաստան եւ մեր երկրում հյուրընկալում ենք նրանց: Սա մեր կողմից ամենակարեւոր բարի կամքի դրսեւորումն է»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը։