Երեկ ՀՀ ԱԺ-ն սկսել է «Ապրանքային նշանների մասին» եւ «Աշխարհագրական անունների մասին» Կառավարության ներկայացրած օրինագծերի քննարկումը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս օրինագծերի իրական նպատակն այն է, որպեսզի մի քանի ապրանքանիշեր օգտագործեն միայն իշխանությունների հովանավորությունը վայելող գործարարները: Մասնավորապես «Ջերմուկ» ապրանքանիշը կկարողանան օգտագործել ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպը» եւ «Ջերմուկի մայր գործարանը», որի սեփականատերն է սփյուռքահայ գործարար Կայծակ Զեյթելյանը: Մինչդեռ «Ջերմուկ» հանքային ջուր արտադրում են մոտ 2 տասնյակ մեծ ու փոքր գործարաններ: Այս նախագծով կառավարությունը ցանկանում է մոնոպոլացնել նաեւ հանքային ջրերի շուկան: Ա.Արսենյանը, ով ԱԺ նիստերին սովորաբար մասնակցում է միայն նիստերի առաջին ժամին եւ քվեարկությունների ավարտից հետո հեռանում է, երեկ ողջ օրը խորհրդարանում է եղել: Նախագծերի քննարկումը կշարունակվի այսօր: