ԼՂՀ հարցով

11/03/2010

Օրերս աշխատանքային այցով Մոսկվայում էր գտնվում ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այնտեղ նա հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մեր տեղեկություններով՝ ռուսաստանյան հանդիպումներին ՀՀ ԱԳ նախարարի հետ ներկա է եղել նաեւ ԼՂՀ նախկին նախագահ, ՀՀ հատուկ լիազորություններով դեսպան Արկադի Ղուկասյանը: Հիշեցնենք, որ 2009թ. մարտին ՀՀ նախագահի հրամանագրով Արկադի Ղուկասյանին նաեւ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան էր շնորհվել: Ի դեպ, Է. Նալբանդյանի մոսկովյան այցի մասին նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Նախարարներ Նալբանդյանը եւ Լավրովը քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»: Է. Նալբանդյանի եւ Ա. Ղուկասյանի համատեղ այցից ակնհայտ է դառնում, որ խոսքը ԼՂՀ հարցի շուրջ եղած պայմանավորվածությունների մասին է: