Գնում են ԱՄՆ

27/02/2010

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը փետրվարի 28-ից մարտի 2-ը Վաշինգտոնում մասնակցելու են «Policy Forum Armenia» կազմակերպության տարեկան երկրորդ համաժողովին, որը նվիրված է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Համաժողովի թեման Հայաստանի եւ Սփյուռքի փոխներգրավվածության ապահովումն է Հայաստանի ժողովրդավարացման, հայ-թուրքական արձանագրությունների, տնտեսական ոլորտի, կառավարման եւ համակարգային բարեփոխումների խնդիրներում: PFA-ի հրավերով Ջորջթաուն համալսարանում մարտի 1-ին Համաժողովի մասնակիցների առջեւ հատուկ ուղերձով եւ վերոնշյալ խնդիրների մասին ծրագրային զեկույցով հանդես կգա Րաֆֆի Հովհաննիսյանը: Ելույթով հանդես կգա նաեւ Լարիսա Ալավերդյանը, ով անմիջապես համաժողովին կմիանա Մեծ Բրիտանիա կատարած իր այցելությունից հետո: Ի դեպ, համաժողովի առաջին օրը` փետրվարի 28-ին, Վաշինգտոնի բարձրակարգ ընդունելությունների Cosmos ակումբում PFA-ն կներկայացնի «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. Անկախությունից 20 տարի անց» զեկույցը: