ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը փոխում է ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ներկայացուցչին` Յուրի Մերզլյակովին, քանի որ վերջինս «դիվանագիտական այլ նշանակում է ստացել»: Անդրեյ Նեստերենկոն, սակայն, ոչ հաստատել, ոչ էլ հերքել է տարածված լուրերը, թե այդ պաշտոնում Մերզլյակովին փոխարինելու է վրաց-հարավօսական հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող հանձնաժողովում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Յուրի Պոպովը: «Մեր երկրի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեր պատվիրակներով չի որոշվում, այն որոշում է նախագահը, իրականացնում է` արտաքին գերատեսչությունը»,- ասել է նա: Նշենք, որ ըստ տարածված լուրերի` Յուրի Մերզլյակովը պետք է նշանակվի Էստոնիայում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: