ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ հայտարարել է, թե հնարավոր է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրավիրի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Աստանա` ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններ անցկացնելու համար: Սաֆարյանի ասելով` Ղազախստանը` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, կարծում է, որ մեծ դրական ռեսուրս ունի ԼՂ հակամարտության գործընթացի վրա ազդելու համար: Ըստ Ա. Սաֆարյանի` այժմ Ղազախստանի այդ նախաձեռնությունը գտնվում է քննարկման փուլում, ուստի բանակցությունների ժամկետները դեռեւս հայտնի չեն: