Բեւեռացված են

19/02/2010

«2008 թվականի վիճահարույց ընտրություններից հետո հասարակությունը մնում է բեւեռացված: Իշխանությունները զսպում են այդ, ինչպես նաեւ տնտեսական ճգնաժամի եւ հրատապ այլ հարցերի շուրջ բաց քննարկումները: Լրագրողների նկատմամբ շարունակվում են անհանդուրժողականությունը, թշնամանքն ու բռնությունները»,- ասված է «Հարձակումներ մամուլի վրա 2009. Հայաստան» զեկույցում: Զեկույցում անդրադարձ կա նաեւ «Ա1+»-ին, որտեղ ընդգծվել է, որ չնայած Եվրոդատարանի վճռին, «Ա1+»-ը դեռեւս եթերազրկված է: «Իշխանությունները շարունակում են վերահսկել հեռարձակվող մամուլի մեծ մասը, իսկ մասնավոր հեռուստա- եւ ռադիոկայանները պատկանում են իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող քաղաքական գործիչներին եւ գործարարներին»: