Բոլորի հետ լավ են

21/02/2010

«Իրանը Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկա նախագահների հետ ունի լավ հարաբերություններ: Հաշվի առնելով, որ Քոչարյանը մեծ դեր է ունեցել երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում` Իրանի արտգործնախարարը որոշել էր հրավիրել նրան Իրան»,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարած վերջին այցին, երեկ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: