Բամոյի Մուրադը` Իրաքում

21/02/2010

Մեր տեղեկություններով՝ ռուսական հայտնի «Բամո» հոլդինգի նախագահ Մուրադ Մուրադյանը առաջիկայում նշանակվելու է Իրաքում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Հիշեցնենք, որ այս ընկերությանն է պատկանում Երեւանի Մարզահամերգային համալիրը, իսկ Ռուսաստանում այն իրականացնում է շինարարական խոշոր ծրագրեր: Հատկապես Իրաքում նրա նշանակումը, թերեւս, պայմանավորված է տնտեսական շարժառիթներով, այսինքն` իշխանությունները ցանկանում են Մ. Մուրադյանի միջոցով ներգրավվել Իրաքի վերականգնման ծրագրերում` դրանից բխող ֆինանսական հետեւանքներով: