Ետ կանչեք

23/02/2010

Հայ-թուրքական արձանագրությունները խայտառակ փաստաթղթեր են, եւ իշխանությունը պետք է ետ կանչի դրանք խորհրդարանից: Այս մասին Կարսում հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Օքթայ Վուրալը: «Խորհրդարանից ե՛տ կանչեք Կարսի պայմանագիրը չընդունող, Արեւելյան Անատոլիան որպես Արեւմտյան Հայաստան ներկայացնող արձանագրությունները: Դա խայտառակ փաստաթուղթ է»,- դիմելով իշխող` «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, ասել է Վուրալը: