Ընկեր Վահանին փարատել են

21/02/2010

Երեկ ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրություններին «ոչ» ասող 14 կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպել են կոալիցիոն` ՀՀԿ, ԲՀԿ եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ: Նրանք անդրադարձել են վերջին շրջանում ՀՀԿ-ական պատգամավորներ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի եւ Ռաֆիկ Պետրոսյանի հայտարարություններին, թե Հայաստանն առաջինը պետք է վավերացնի արձանագրությունները: Հանդիպմանը ներկա ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ իր կասկածները մասամբ փարատվել են, երբ ՀՀԿ-ում իրենց ասել են, որ դա ոչ թե խմբակցության կամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետն է, այլ նշված պատգամավորներինը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Նիկոյանին եւ Պետրոսյանին ՀՀԿ-ում նկատողություն են արել եւ «գործուղել» են «Շանթ» հեռուստաընկերություն` պարզաբանումներ տալու: