Երեկ հնգօրյա պաշտոնական այցով Ֆրանսիա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում նախատեսվում են Սեյրան Օհանյանի հանդիպումները Ֆրանսիայի պաշտպանության նախարարի եւ բարձրաստիճան մի շարք զինվորականների հետ: