Քայլերի է սպասում

17/02/2010

«Ղազախստանը` որպես ԵԱՀԿ նախագահող, պետք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ կարեւոր քայլեր ձեռնարկի,- երեկ նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` ավելացնելով,- Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, իմ ղազախ կոլեգա Կանատ Սաուդաբաեւը եւ ես մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մենք պատրաստ ենք Ղազախստանի հետ համատեղ գործել, եւ Թուրքիան այս խնդիրը լուծելու ուղղությամբ Աստանայից կարեւոր քայլերի սպասում է»: Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելույթը` Դավութօղլուն նաեւ հայտարարել է, թե այն պարունակում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որեւէ իրատեսական քայլ չանելու մասին դիրքորոշում եւ պահանջ Թուրքիայից` պարզաբանել իր դիրքորոշումները: «Թուրքիան մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր մտադրությունների մասին: Մենք կաջակցենք ցանկացած քայլի, որը կձեռնարկվի խաղաղության ապահովման ուղղությամբ»,- ասել է նա: