ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը երեկ «բարի ճանապարհ» է մաղթել «Ժառանգություն» կուսակցությանը, որը վերջերս հայտարարել էր, թե ԵԽ ԽՎ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ՀՅԴ-ի հետ այլեւս համագործակցության եզրեր չի տեսնում: «Մեծ ողբերգություն չի լինի, եթե մեզնից յուրաքանչյուրը գնա իր ճանապարհով, մանավանդ, որ մենք նաեւ մեծ բան չենք ստեղծել, որ մեծ բան քանդենք. մենք համախմբվել ենք ընդամենը մեկ խնդրի շուրջ համագործակցելու համար, բայց ես կուզեի այս մասին պաշտոնական խոսք լսել, որովհետեւ, այնուամենայնիվ, կարող ենք շարունակել, հատկապես, եթե նկատի ունենանք առաջիկայում քննարկելիք հարցերի կարեւորությունը»,- երեկ ասել է նա: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» ազգային ճակատ էին ստեղծել հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարելու համար: