ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգն այսօր ժամանելու է Երեւան: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Երեւանում հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երեւանից Սթայնբերգը մեկնելու է Թբիլիսի, ուր հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ պետքարտուղարի տեղակալը մեկնելու է Գերմանիա` մասնակցելու փետրվարի 5-ին կայանալիք Մյունհենյան անվտանգության համաժողովին: Սպասվում է, որ Գերմանիայում Սթայնբերգը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, ովքեր նույնպես մասնակցելու են համաժողովին: