Քննարկվելու է Կոնգրեսում

06/02/2010

ԱՄՆ Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը որոշել է մարտի 4-ին քվեարկության դնել Հայերի ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձեւը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանը հանդիպել եւ խորհրդակցություններ է անցկացրել Ցեղասպանության ճանաչման գործընթացին սատարող մի շարք կոնգրեսականների, այդ թվում՝ Հայերի ցեղասպանության բանաձեւի համահեղինակներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի, Բրեդ Շերմանի հետ: Հաչիկյանը նշել է, որ այս կերպ նրանք նշանակալի քայլ են կատարում` Թուրքիային հասկացնելով, որ «ԱՄՆ-ը մասնակից չի լինի ցեղասպանության իրողությունը հերքելու նրանց բարոյազուրկ քաղաքականությանը»: «Մենք առաջիկայում նաեւ անելու ենք հնարավորը` աշխատելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ, բանաձեւը հաջողությամբ հասցնելու ոչ միայն Արտաքին հարաբերությունների հանձնախումբ, այլեւ մինչեւ Ներկայացուցիչների տան լիագումար նիստ»,- ասել է Հաչիկյանը: