Փոփոխելու են

06/02/2010

Առաջիկա ամիսների ընթացքում կայանալիք «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարում մասամբ փոխվելու է վարչության կազմը, փոփոխության են ենթարկվելու նաեւ կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը: «Կուսակցությունը խնդիր ունի վերակազմավորվելու: Բացի այդ, քննարկելու ենք արտաքին եւ ներքին մարտահրավերներն ու ճշգրտենք մեր անելիքները»,- երեկ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: