Չի մեկնաբանել

30/01/2010

Աֆղանստանի խնդիրներին նվիրված լոնդոնյան խորհրդաժողովի շրջանակում հունվարի 28-ին հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ:

Հունվարի 27-ին հանդիպել էին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Թուրքական «Զամանի» փոխանցմամբ` Քլինթոնը, լսելով Դավութօղլուի` ՀՀ ՍԴ որոշման հետ կապված մտահոգությունները, որեւէ մեկնաբանություն չի արել դրանց առնչությամբ: «Անկարան ամերիկյան կողմից հարցի առնչությամբ դեռեւս չի ստացել այն աջակցությունը, որ փնտրում է: Իսկ ամերիկյան կողմը Թուրքիայի մտահոգությունները ուռճացված է համարում»,- ընդգծում է թերթը: Այն, վկայակոչելով թուրքական դիվանագիտական անանուն աղբյուրներ, նշում է, որ Անկարայի ամենամեծ մտահոգությունն այն է, որ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է ձգձգվել, եւ երկու երկրներում իշխանությունների փոփոխության դեպքում որեւէ նշանակություն չեն ունենա բանավոր հայտարարությունները»: Այդ պատճառով է, որ Անկարան Երեւանից պահանջում է գրավոր երաշխիքներ: