ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Մյունհեն եւ հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ չեն նախատեսվում: Այս մասին երեկ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը` հերքելով թուրքական «Hurriyet Daily News»-ի տարածած տեղեկությունը, թե նախարարները պայմանավորվել են հանդիպել Մյունհենում եւ շարունակել քննարկել ՀՀ ՍԴ որոշումից հետո ստեղծված իրավիճակը: Միաժամանակ Բալայանն ասել է, որ Նալբանդյանը Լոնդոնում Դավութօղլուի հետ ունեցել է կարճատեւ զրույց: «Եղել է կարճատեւ զրույց` ոտքի վրա: Նման զրույցներ նախարարը Լոնդոնում ունեցել է առնվազն տասը երկրների նախարարների հետ»: