ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ «tert.am»-ին տեղեկացրել է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել ծանրաբեռնվածության պատճառով։ «Ա. Գրիգորյանը նախորդ տարի ընտրվել էր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ եւ իր ուժերը կուղղի այդ կոմիտեի աշխատանքները համակարգելուն»,- ասել է նա` հավելելով, թե իրենք արդեն նոր նախարարի թեկնածու են առաջարկել` Աշխատանքի տեսչության պետ, ԲՀԿ անդամ Արթուր Պետրոսյանին: Ի դեպ, Ա. Պետրոսյանը նախկինում «Միացյալ աշխատանքային կուսակցության» անդամ էր: