Բացառիկ անհեթեթություն

30/01/2010

ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը երեկ հերքել է մամուլի այն հրապարակումները, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը 2 ամիս ժամանակ է տվել Սերժ Սարգսյանին` Լեռնային Ղարաբաղի հարակից 5 շրջաններից հայկական զորքերը դուրս բերելու համար: «Դա բացառիկ անհեթեթություն է եւ չի համապատասխանում իրականությանը»,- «Ա1+»-ին ասել է Ս. Ֆարմանյանը: Ըստ մամուլի հրապարակումների` Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպել է ՀՀԿ նեղ շրջանակի հետ եւ հրահանգել դրական լույսի ներքո ներկայացնել Մադրիդյան սկզբունքներով խնդրի լուծման հնարավորությունը, ինչը նույնպես Ս. Ֆարմանյանը հերքել է: