Մեր տեղեկություններով, ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, Ս.Ալեքսանյանը ԱԺ-ին առաջարկում է հարկերից ազատել ֆուտբոլը: Թերեւս այն պատճառով, որ նրան է պատկանում ֆուտբոլի «Փյունիկ» ակումբը: Սակայն, հասկանալի չէ, թե պատգամավորն ինչո՞ւ ֆուտբոլի հետ միասին՝ սպորտի առավել հաջողակ ոլորտներն էլ չի փորձում խթանել` ազատելով դրանք հարկերից: Օրինակ, շախմատը կամ ծանրամարտը, որտեղ մենք ունենք համաշխարհային չեմպիոններ: Իսկ Հայաստանում ֆուտբոլը, ինչպես հայտնի է, գտնվում է անմխիթար վիճակում: