Վիճակը վատացել է

23/01/2010

Երեկ կտրուկ վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը: Այդ մասին հայտնել են ՀԱԿ գրասենյակից: Սասուն Միքայելյանի խցում մի քանի ամիս անցկացրած ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը «Ա1+»-ին պատմեց, որ Սասուն Միքայելյանը իր ներկայությամբ մի քանի անգամ սրտի այնպիսի նոպա է ունեցել, որ ինքը վախեցել է: «Իսկ երեկ գիշերը շատ ավելի ծանր է եղել նրա վիճակը: Գիշերը Սասուն Միքայելյանին բուժող բժիշկը հերթապահության չի եղել, ստիպված են եղել նրան տնից կանչել»,- պատմեց Տիգրան Առաքելյանը: «Այժմ էլ Սասուն Միքայելյանի վիճակը մնում է ծանր»,- ասել է Առաքելյանը: