Դավիթ Հարությունյանի առաջարկով

23/01/2010

«Ինձ զարմացնում է այս հարցի շուրջ բարձրացված աղմուկը։ «Ժառանգության» ներկայացուցիչը մասնակցում էր ԱԺ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությանը եւ, կարծում եմ, տեսավ ու լսեց, որ պատվիրակության հիմնական կազմում ՕԵԿ-ական Արծրունի Աղաջանյանին ներառելու գրավոր եւ բանավոր առաջարկն «Օրինաց երկրինն» էր, իսկ փոխարինող կազմին ըստ անհրաժեշտության գործուղելու առաջարկը՝ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանինը։ Կարծում եմ, ամեն ինչ շատ պարզ է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ԲՀԿ-ական անդամՆաիրա Զոհրաբյանը` ի պատասխան այն հարցին, թե ի վերջո, ո՞ւմ առաջարկով է որոշվել պատվիրակության հիմնական կազմում «Ժառանգության» ներկայացուցչին փոխարինել ՕԵԿ անդամով, եւ ո՞վ է առաջարկել, որպեսզի փոխարինող կազմը ԵԽ ԽՎ նիստերին մասնակցելու հնարավորություն ունենա միայն այն դեպքում, երբ կքննարկվի Հայաստանին վերաբերող հարցը, կամ հիմնական անդամներից որեւէ մեկը բացակա կլինի։