Ուզում են վախ սերմանել

21/01/2010

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին յոթ տարի ազատազրկման դատապարտող դատավճռի առիթով երեկ Մամուլի ազգային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ: «Զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ լրագրողի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 19-րդ հոդվածով իրեն վերապահված` համոզմունքներ ունենալու, դրանց հավատարիմ մնալու, գաղափարներ ստանալու եւ տարածելու իրավունքի իրացում, ինչի համար Նիկոլ Փաշինյանը վճարելու է 7 տարվա ազատազրկմամբ: Մամուլի ազգային ակումբը հայտարարում է, որ դատարանի նման վճիռը լրագրողների մոտ մասնագիտական գործունեության հանդեպ վախ սերմանելու եւ ինքնագրաքննությունը խորացնելու նպատակ ունի»,- ասված է ՄԱԱ հայտարարության մեջ: