ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպմանը վերաբերող հարցեր»,- ասված է ՀՀ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ: