Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Նրա նշանակման հրամանագիրը երեկ տեղադրվել է նախագահի պաշտոնական կայքէջում: Հիշեցնենք, որ Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի փոփոխության մասին խոսակցությունները շրջանառվում էին արդեն մի քանի ամիս: Դեռեւս հայտնի չէ, թե ով է փոխարինելու Օլեգ Եսայանին Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում: