Սոչիից առաջ

23/01/2010

«Ռուսաստանը հույս ունի, որ հունվարի 25-ին Սոչիում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Ղարաբաղյան կարգավորման շուրջ երկխոսությունը կշարունակվի»,- այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ակնկալում ենք, որ Սոչիում նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ կշարունակվի երկխոսությունը, որը տեղի էր ունենում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ անցյալ տարի: Երկխոսությունը շատ ինտենսիվ էր, սակայն այն չհանգեցրեց որեւէ տպավորիչ ճեղքումների»,- ասել է նա: