Վարդանիկը` ՎՊ-ում

15/12/2009

Երեկ Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն իր տեղակալների եւ քաղաքապետարանի բաժինների պետերի հետ մասնակցել է Վերահսկիչ պալատի (ՎՊ) նիստին: Հիշեցնենք, որ ՎՊ-ն վերջերս ստուգումներ էր անցկացրել Գյումրիի քաղաքապետարանում եւ բավական լուրջ չարաշահումներ հայտնաբերել: Այդ կապակցությամբ երեկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի մոտ նիստ է հրավիրվել, որի ընթացքում Վ. Ղուկասյանը բացատրություններ է տվել: Վ. Ղուկասյանին, թերեւս, ծանր օրեր են սպասվում. ՎՊ-ից բացի՝ նա ստիպված է լինելու առաջիկայում մենկաբանություններ տալ նաեւ Դատախազությունում: Ավելացնենք, որ ՊՆ-ն պատրաստվում է արտագնա նիստ անցկացնել Վանաձորում եւ Գյումրիում: