Նոր պետ

05/12/2009

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության նոր պետ է նշանակվել գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը, ում երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ կառույցի ղեկավարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ստրելցովը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հետեւողականորեն ամրապնդվող ռազմավարական գործընկերությունը եւ կարեւորել է այդ ուղղությամբ ջանքերի շարունակումը: Նա սահմանապահ ծառայությունը, Հայաստանի պետական սահմանի պահպանությունը համարել է երկրի ազգային անվտանգության կարեւոր բաղկացուցիչը եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առանցքային տարրերից մեկը: «Մենք գոհ ենք սահմանապահների գործունեությունից, մեր համատեղ աշխատանքից եւ նրանց պրոֆեսիոնալիզմից»,- ասել է Ս. Սարգսյանը: