Երեկ Հայ Ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որում մանրամասն անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին եւ ներկայացրել է իր կանխատեսումները առաջիկա զարգացումների վերաբերյալ: «գինձ հավանական է թվում մոտավորապես հետեւյալ սցենարը. Թուրքիայի խորհրդարանը ձգձգելու է արձանագրությունների վավերացման գործընթացը կամ դրանք վավերացնելու …
կարդալ ավելին«Հայաստանի խորհրդարանն ավելի շուտ պետք է վավերացնի արձանագրությունները, քան Թուրքիայի խորհրդարանը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա կարծիքով, ձգձգելով վավերացումը` հայկական կողմը թույլ է տալիս, որ ղարաբաղյան հարցում ճնշումներն ավելի մեծանան: Այնուամենայնիվ, նրա կարծիքով, Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, եւ դա կլինի կա՛մ դեկտեմբերի երկրորդ կեսին, կա՛մ ամենաուշը հունվարին: Ս. Գրիգորյանն ասել է նաեւ, …
կարդալ ավելինՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը Վերին Լարս-Կազբեկ մաքսային անցակետի վերաբացման շուրջ որեւէ երկկողմ կամ եռակողմ բանակցության չի մասնակցել եւ չի մասնակցում: Երեկ այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ՏԿ նախարար Գուրգեն Սարգսյանը: «Մեր գերատեսչությունը որեւէ նման բանակցությունների չի մասնակցել, այս պահին էլ չի մասնակցում, եւ մենք չունենք պաշտոնական որեւէ տեղեկություն նման բանակցությունների մասին: Այսինքն` որեւէ …
կարդալ ավելինԿենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացավ ընդդեմ «Չորրորդ իշխանություն» թերթի «Գինդ» տպարանի ներկայացրած հայցով դատավարությունը: Հիշեցնենք, որ նույն դատարանը նույն դատավորի` Գագիկ Խանդանյանի գլխավորությամբ անցած շաբաթ ԴԱՀԿ-ի պահանջով Հայաստանում գործող բոլոր տպարաններին «ՉԻ» թերթի տպագրությունը արգելելու վճիռ էր կայացրել: Եվ արդեն երրորդ օրն է` թերթը լույս է տեսնում նույն ձեւավորմամբ, բայց «Չորրորդ …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան դադարեցվել է իրանական գազի մատակարարումը Հայաստան: Իրանի գազ արտահանող ազգային ընկերության ներկայացուցիչ Վալիալա Դինին ասել է, որ գազի մատակարարումը կասեցվել է հայկական կողմի խնդրանքով եւ կապված է «տեխնիկական դժվարությունների առաջացման հետ»: Իրանական ընկերության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Իրանը կվերսկսի գազի մատակարարումը, երբ կվերացվեն նկատված անսարքությունները: Վալիալա Դինին նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա …
կարդալ ավելին«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք սովորել էինք նրան, որ քաղաքական իրադարձությունները բավական արագ են ընթանում,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` պարզաբանելով,- Այդ արագությունն, իհարկե, կապ ունի հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի հետ, բայց ենթադրել, որ իրադարձություններ պետք է տեղի ունենան ամեն օր, այնքան էլ ճիշտ չէ: Այս դադարը …
կարդալ ավելին«Ղարաբաղյան հողերը Ադրբեջանին հանձնելը կնշանակի այդ քայլին գնացող Հայաստանի առաջնորդի կամ առաջնորդների անմիջական մահը»,- երեկ Day.az-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը: «Ես Հայաստանի ներկայիս քաղաքական գործիչների մեջ չեմ տեսնում մի առաջնորդի, ով պատրաստ է նման քաղաքական խարակիրի գործել»,- …
կարդալ ավելինՊե՞տք ենք արդյոք մենք Եվրոպային, եւ պե՞տք է արդյոք Եվրոպան մեզ։ Արդեն 17 տարի Հայաստանը ԵԱՀԿ-ի եւ 8 տարի՝ Եվրոպայի խորհրդի անդամ է։ Այս ընթացքում՝ ցուցաբերե՞լ է մեր հասարակությունը դեպի Եվրոպա գնալու պատրաստակամություն, թե՞ Եվրոպան ու եվրոպական արժեքները մեզ համար ձեւական բնույթ են կրում։ Նույն հարցադրումները կարելի է անել նաեւ իշխանության առնչությամբ. արդյո՞ք նրանք լուրջ …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամները եւ մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ այսօր, ժամը 16:30-ին, Բաղրամյան պողոտայում` ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց, անցկացնելու են ակցիա «ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների եւ «մադրիդյան սկզբունքների»: Ակցիայի կազմակերպիչների` երեկ տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայ ազգի պատմական հիշողությունը, նրա ազատատենչ ոգին եւ հանուն ազատ ապրելու մշտատեւ պայքարի մղումը …
կարդալ ավելինԵղանակների ցրտելու հետ կարծես սառում են նաեւ կրքերը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման թեմայով։ Հայտնի չէ՝ ինչպես է Թուրքիայում, բայց մեզանում, որպես կանոն, առաջին ձյունից հետո բոլոր էմոցիաների վրա սկսում են գերիշխել Նոր տարվա տրամադրությունները, ու գնաց… մինչեւ հաջորդ տարվա փետրվար։ Իրականում այս տարի Հայաստանում կարեւորագույն քայլ կատարվեց մի ուղղությամբ, որը ցանկացած ելքի պարագայում հավասարապես մտնելու է …
կարդալ ավելինԵրեկ «Հայելի» ակումբում ԶԼՄ-ների մասին օրենքի նոր նախագծի վերաբերյալ բանավիճել են ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ «Հետք» պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Է. Բաղդասարյանը ՀՀԿ-ական Ա.Դավթյանից փորձել է ճշտել, թե ինչու է ընդհանրապես օրենքը փոփոխվում, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ գործող օրենքն իսկապես լավն է: «Ես …
կարդալ ավելինԻմ նախորդ ելույթում (18.09.2009) ես խոստացել էի մի այլ առիթով ավելի հանգամանորեն անդրադառնալ հայ-թուրքական արձանագրություններին։ Կարծում եմ, դրանց ստորագրման արդյունքում հստակեցված ներկա իրավիճակը հարմարագույն առիթն է այդ խոստումը կատարելու համար։ Ես կաշխատեմ զերծ մնալ զգացմունքային գնահատականներից եւ կատարվածն ու դրա հետեւանքները վերլուծել բացառապես քաղաքական տեսակետից։ Ստիպված եմ միայն զգուշացնել, որ ի հեճուկս մամուլի սպասումների, ելույթս …
կարդալ ավելին«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել են մինչեւ նոյեմբերի վերջը երկկողմ հանդիպում անցկացնելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը»,- այդ մասին ասված է տարածաշրջան կատարած վերջին այցելության արդյունքների վերաբերյալ համանախագահների` նախօրեին տարածած հայտարարության մեջ: «Երկու նախագահներն էլ վերահաստատեցին քննարկումները շարունակելու իրենց պատրաստակամությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու …
կարդալ ավելին«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փոքրիկ գործակատարներ են, իսկ իրական համանախագահները հանդիսանում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները, ովքեր, շատ հնարավոր է, կարգին չգիտեն էլ, թե ինչով են Բաքու եւ Երեւան կատարած այցերի ընթացքում զբաղվում Մերզլյակովը, Ֆասյեն եւ Բրադտկեն»,- երեկ հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: «Այս եռյակը վատ չի դասավորվել: Նրանք բավական լավ աշխատավարձ են …
կարդալ ավելին«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ»,- Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Ստամբուլի անդամների հետ հանդիպման ժամանակ նախօրեին հայտարարել է այդ կուսակցությունը ներկայացնող վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար լուրջ պատճառներ կան, եւ առաջին հերթին դա Ղարաբաղի հարցի լուծումն է»,- ասել է Էրդողանը:
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցին համատեղության կարգով Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ (նստավայրը՝ Բրյուսել): Ս.Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանն ազատվել է Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:
կարդալ ավելին«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի լիազոր- ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը երեկ դիմել է ՀՀ վարչական դատարան ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի բաժանմունքի գրությունը չեղյալ հայտարարելու պահանջով: Հիշեցնենք, որ սույն մարմինը մերժել էր Ն.Փաշինյանին տրամադրել վերջին 5 տարում Հայաստանում մշտական բնակվելու մասին տեղեկանք: Որպես «հիմնավորում»՝ նշվել էր, թե վերջինս 2008թ. փետրվարի …
կարդալ ավելինԱդրբեջանական ԶԼՄ-ները` մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանի համար առաջնային է համարվում ԼՂՀ-ի անվտանգությունը եւ կարգավիճակը, իսկ անվտանգությունը նշանակում է ցամաքային կապ ՀՀ-ի հետ», գրել են, որ միշտ էլ, նաեւ Ադրբեջանի կազմում գտնվելու ժամանակահատվածում, Լեռնային Ղարաբաղը ՀՀ-ի հետ ունեցել է ցամաքային կապ: «Լաչինը իրենից միշտ էլ ներկայացրել է ցամաք»,- հեգնել …
կարդալ ավելինԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Ալաադին Բյույուքայան հայտարարել է, թե ԵԱՀԿ ղեկավարությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սկզբունքորեն դեմ չեն Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցությանը: «Հարցի դրական լուծման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի համաձայնությունը: Ադրբեջանը համաձայն է: Մինչեւ վերջերս Հայաստանը միանշանակ դեմ էր արտահայտվում Թուրքիայի ներգրավմանը Մինսկի խմբում, սակայն Երեւանի դիրքորոշման մեջ արդեն որոշակի …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով մեկնել էր Հունգարիայի Հանրապետություն: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ԱԺ-ի հայ-հունգարական բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը, պաշտոնատար այլ անձինք: Երեկ Հունգարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել …
կարդալ ավելին