Երեկ «Հայելի» ակումբում ԶԼՄ-ների մասին օրենքի նոր նախագծի վերաբերյալ բանավիճել են ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ «Հետք» պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Է. Բաղդասարյանը ՀՀԿ-ական Ա.Դավթյանից փորձել է ճշտել, թե ինչու է ընդհանրապես օրենքը փոփոխվում, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ գործող օրենքն իսկապես լավն է: «Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է պարոն Դալլաքյանն այդքան շահագրգռված օրենք ընդունելու համար: Եթե Վիկտոր Դալլաքյանը շատ մտահոգված է Հայաստանով, թող գործող օրենքները կատարելով զբաղվի»,- ասել է «Հետքի» խմբագիրը: «Օրենքը լա՞վն է, թե՞ վատն է՝ չեմ պատրաստվում ասել։ Իմ կարծիքով՝ այդ օրենքի մեջ դրականը գերակշռում է»,- ի պատասխան՝ ասել է Դավթյանը: «Վտանգավոր կետեր կա՞ն նախագծում, թե՞ ոչ» հարցին ի պատասխան էլ՝ Էդիկ Բաղդասարյանն ասել է. «Ինքը` Դալլաքյանը, եթե ներկայացրել է, արդեն վտանգավոր է»: