Երկու ամսի՞ց

11/11/2009

«Հայաստանի խորհրդարանն ավելի շուտ պետք է վավերացնի արձանագրությունները, քան Թուրքիայի խորհրդարանը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա կարծիքով, ձգձգելով վավերացումը` հայկական կողմը թույլ է տալիս, որ ղարաբաղյան հարցում ճնշումներն ավելի մեծանան: Այնուամենայնիվ, նրա կարծիքով, Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, եւ դա կլինի կա՛մ դեկտեմբերի երկրորդ կեսին, կա՛մ ամենաուշը հունվարին: Ս. Գրիգորյանն ասել է նաեւ, որ իր կարծիքով՝ Թուրքիան երկու ամսվա ընթացքում կբացի սահմանը: