Նաեւ Նիդեռլանդներում

09/11/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցին համատեղության կարգով Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ (նստավայրը՝ Բրյուսել): Ս.Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանն ազատվել է Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից: