Ոխերիմ թշնամիները

19/11/2009

Մեր տեղեկություններով, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս իր «Սիվիլիթաս» հիմնադրամում հանդիպում է ունեցել ուսանողների հետ, որի ընթացքում խոսել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին: Մասնավորապես` ուսանողներից մեկը հարցրել է` եթե Ռ. Քոչարյանը դեմ է հայ-թուրքական արձանագրություններին ու ԼՂՀ խնդրի կարգավորման ներկայիս զարգացումներին, ինչո՞ւ չի ներկայացնում իր դիրքորոշումը: Ըստ այդ հանդիպմանը մասնակից ուսանողներից մեկի, Օսկանյանը պատասխանել է, թե Ռ. Քոչարյանը Լ. Տեր-Պետրոսյանի «ոխերիմ թշնամին» է, եւ եթե խոսի` կնշանակի, որ «ջուր է լցնում Տեր-Պետրոսյանի ջրաղացին»: Այսինքն, քանի որ առայժմ Լ. Տեր-Պետրոսյանն է միայն լրջորեն ներկայացրել այդ երկու խնդիրների շուրջ սպասվող վտանգավոր զարգացումները, եթե Քոչարյանը եւս խոսի, կնշանակի` նա կիսում է առաջին նախագահի կարծիքը: Օսկանյանը նաեւ ասել է, թե իր եւ Քոչարյանի օրոք նման «թղթեր» չեն քննարկվել եւ նման պայմաններ չեն դրվել իրենց առաջ: «Այնպես որ, մենք պատասխանատու չենք այսօր տեղի ունեցող զարգացումների համար»,- ըստ մասնակիցներից մեկի` ասել է ՀՀ նախկին արտգործնախարարը: