Կապ չկա

05/11/2009

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարդ բնույթը նախկինում լուրջ խոչընդոտ չի հանդիսացել ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների զարգացման համար»,- այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը: «Հայաստանը սկսած 1994թ. հանդիսանում է «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի անդամ, իսկ ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն, արդեն բավական երկար ժամանակ է, կայուն զարգացում են ապրում: Այնպես որ, չեմ կարծում, թե ուղիղ կապ կա այս երկու գործընթացների միջեւ»,- նշել է նա: Բացի այդ, Ռասմուսենը հայտարարել է, որ «հարաբերությունների զարգացման ջանքերը, որոնք ներկա պահին գործադրում են Հայաստանը եւ Թուրքիան, կարող են միայն դրական ազդեցություն ունենալ ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների, ինչպես նաեւ՝ ողջ տարածաշրջանի անվտանգության համար»: