ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Ջեմմա Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Վարչապետի այլ որոշումներով Հովհաննես Հովհաննիսյանը ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ Կարեն Դավթյանը նշանակվել է նույն պաշտոնին: