«Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային` վավերացնել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»,- մեջբերելով ԵԽ-ի հերթական նախնական զեկույցը՝ գրում է թուրքական «Zaman» թերթը: Բացի այդ, զեկույցում Եվրախորհրդարանն ակնարկել է, թե կարող է քննադատել Թուրքիային` եվրոպական խաղաղ նախաձեռնությունները տապալելու համար, քանի որ կարծում է, թե Անկարան արգելակում է ԵՄ-ի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ` կիպրական հարցում ունեցած դիրքորոշման պատճառով. գրում է աղբյուրը:
«Զեկույցը կոչ է անում Թուրքիային` համաձայնեցնել իր արտաքին քաղաքականությունը ԵՄ-ի հետ, մասնավորապես` Իրանին վերաբերող հարցերում, պահանջում է կառավարությանն ու բոլոր կուսակցություններին համաձայնության գալ բարեփոխումների վերաբերյալ, ողջունում է Անկարայի քայլերը քրդական հարցում, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում` կոչ անելով վավերացնել երկկողմ հարաբերությունների կարգավորման հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունները»,- գրում է թերթը: