«Զրո խնդիրներ»

28/10/2009

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կոչ է արել համագործակցել` տարածաշրջանի խնդիրները լուծելու համար: «Տարածաշրջանի խնդիրները չեն կարող լուծվել արտաքին ուժերի կողմից: Այդ խնդիրները կարող են լուծում գտնել տարածաշրջանի երկրների նախաձեռնությունների եւ համագործակցության շնորհիվ. մենք պետք է հասնենք դրան»,- ասել է Թուրքիայի վարչապետը: Ըստ նրա՝ Թուրքիան ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել հարեւանների եւ ընդհանրապես տարածաշրջանի բոլոր երկրների հետ: «Մենք մեր կառավարման յոթ տարիների ընթացքում հետամուտ ենք եղել մեր հարեւանների հետ «զրո խնդիրներ» քաղաքականությանը եւ սկսել ենք քաղել մեր քաղաքականության պտուղները շատ կարճ ժամանակահատվածում»,- ասել է Էրդողանը։