Այցելել է ԳԱԱ

30/10/2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության հիմնանորոգված շենք: Հիմնանորոգումը կատարվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Իրականացրած աշխատանքի համար «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Կարապետյան ընտանիքը պարգեւատրվել է ՀՀ ԳԱԱ-ի ոսկե մեդալով: Ս.Սարգսյանը հանդիպել է նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները ընթացքի մեջ են: «Մեր նպատակը գիտահենք եւ գիտատար տնտեսության զարգացումն է, իսկ դա պահանջում է համապատասխան ուշադրություն»,- ըստ նախագահի մամլո ծառայության, ասել է Ս. Սարգսյանը` հավաստիացնելով, որ չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին, թե 2009, եւ թե 2010 թվականների պետական բյուջեներով գիտության համար նախատեսված միջոցները չեն կրճատվելու: