Շվեդիայի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը որոշում է կայացրել շարունակել իր աշխատանքները Շվեդիայի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի կողմից 1915թ. Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել Շվեդիայի Հայկական Ասոցիացիաների Միությունը: Ըստ այդմ՝ Շվեդիայի ՍԴԿ նիստը տեւական քննարկումներից հետո որոշել է անտեսել կառավարության առաջարկը եւ հաստատել է J28 առաջարկի առաջին մասը, ըստ որի՝ «Սոցիալ-դեմոկրատները պետք է գործեն 1915 Ցեղասպանության եւ Քրդերի ցեղասպանության` Շվեդիայի, ԵՄ եւ ՄԱԿ-ի կողմից ճանաչման համար»: