«Թուրքիան անկեղծորեն ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ»,- երեկ հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բուրակ Օզուգերգինը` ավելացնելով, թե Թուրքիան ոչ միայն նպատակ է հետապնդում բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, այլեւ ցանկանում է հիմք ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավման համար: «Հույս ունենք, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի առկայության դեպքում հայերը կհանգստանան՝ հասկանալով, որ Թուրքիան որեւէ գաղտնի ծրագիր չունի: Եվ հույս ունենք, որ դա կհորդորի նրանց որդեգրել դրական դիրքորոշում Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորման համար»,- ասել է նա: